«Եկեք չգնահատենք՝ զորքերի կուտակում կա՞, թե՞ չկա, դա շատ հարաբերական հասկացություն է»․ Փաշինյան

Ադրբեջանը մեծ քանակությամբ ուժեր է տեղակայում Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ հավաստի՞ են այդ տեղեկությունները։ ՀՀ ԶՈՒ-ն պատրաստության ի՞նչ մակարդակի է բերված։ Լայնամասշտաբ բախումների ռիսկ տեսնո՞ւմ եք․ ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Եկեք չգնահատենք՝ զորքերի կուտակում կա՞, թե՞ չկա, դա շատ հարաբերական հասկացություն է։ Արդեն ասացի, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն։ Նա միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն։ Մեր խնդիրն է՝ բոլոր լծակները գործի դնելով՝ կասեցնել նրա գործողությունները։ Վերջին 15 տարում Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ 44-օրյա պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել։ Եվ մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ»։
Մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, վարչապետը շարունակեց․ «Սա նմանվում է միջազգային խուլիգանության։ Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների։ Ես մասնակցելու եմ ժողովրդավարության գագաթնաժողովին և սա եմ հենց ի ցույց դնելու»։

«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
114:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
1514:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
3113:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4113:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
4013:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
5113:12
«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5213:06
«Հայաստանում միակ բանը, որ իջել է ու չի բարձրանում, ՔՊ-ի վարկանիշն է»․ Գոռ Մադոյան
5112:54