Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը կհանվի. «Ժողովուրդ»
![]() 660 Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 09:24 Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Դրան հաջորդող ամիսներին կհանվի մյուս՝ հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի, կոսմետիկայի և այլ ապրանքների ներկրման արգելքը: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ին լրանում է: «Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և հետաքրքրվեցինք՝ արդյոք կառավարությունը մտադիր է հանել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Քննարկման մեջ է, մենք ամեն ինչ անում ենք, որ չթույլատրվի: Այսինքն՝ եթե գտնում ենք, որ թուրքական ապրանքների արգելքը երկարաձգելը մեր տնտեսության, տեղական արտադրության վրա դրական էֆեկտ է ունեցել ու կարող է ունենալ, համոզված եմ, որ դրա վերաբերյալ նորմալ վերլուծություն հասարակությանը կներկայացվի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
764Երեկ, 00:19
Թուրքիան կարող է օգտագործել ոսկու պահուստները լիրայի փոխարժեքին աջակցելու համար
54524.03.2026, 21:56
Մոլդովան հայտարարում է 60-օրյա արտակարգ դրություն էներգետիկ ոլորտում
54424.03.2026, 19:55
Ֆիլիպիններում հայտարարվել է էներգետիկ արտակարգ դրություն
57124.03.2026, 18:20
«8 տարի իշխանության է, կաթի մթերման գինը նույնն է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
25524.03.2026, 16:36
«Ոսկին վերջին 1 ամսում կորցրել է 17,23%». Արեն Ափիկյան
16424.03.2026, 13:18
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հնդկաձավար (տեսանյութ)
24524.03.2026, 11:53
2002 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը սկսել է վաճառել իր ոսկու պաշարները
68224.03.2026, 00:50
