«Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցողները եղել են Արթուր Վանեցյանը և Հրաչյա Թաշչյանը». Թաթուլ Հակոբյան
![]() 428 Ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ., 11:06 Լրագրող Թաթուլ Հակոբյանը հոդված է հրապարակել. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 25-ին կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից, սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը: ԱՆԻ կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն, երկրորդ պաշտոնյան դիվանագետ Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ: Պարոն Թաշչյանն ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Թաշչյանը 2018-2020թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
