«Պուտինը երկուսին «կանչեց Տիզբոն», պայմանավորվել տվեց, որ «կռիվ չանեն»»․ Սարգիս Միքայելյան

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարելի է ասել, որ Պուտինը երկուսին «կանչեց Տիզբոն», պայմանավորվել տվեց, որ «կռիվ չանեն», սահմանները դեմարկացնեն, ճամփեքը բացվեն, բան, ձիթենու ճյուղերն էլ տվեց՝ որպես «Հռոմեական խաղաղության» սիմվոլիկ ապացույց, իսկ իրականում՝ Պուտինը զրոյացրեց սպասվող եվրոպական հանդիպման հնարավոր էֆեկտը:
Ըստ էության, առանցքային հարցերի շուրջ ձեռք բերվեց ինչ-որ պայմանավորվածություն Սոչիում, մնացածը, ինչպես ասեց Պուտինը, ոչ էական դետալներ են: Դրանով Պուտինը թույլ չտվեց, որ ԵՄ-ն հանկարծ Ռուսաստանից անկախ ինչ-որ միջնորդական քայլ անի էս ռեգիոնում հարաբերությունների կարգավորման հարցում, Արցախի հարցում: Բրյուսելյան հանդիպման օրակարգը, այսպիսով, սպառվեց էսօր Սոչիում...
Ենթադրաբար, ինչ էլ փորձեն «առաջ բրդել» եվրոպացիք, Ալիևը հանգիստ ասելու է, որ կա՛մ այդ հարցի շուրջ արդեն պայմանավորվել են Սոչիում, կա՛մ էլ դրա մասին խոսք չի եղել Սոչիի հայտարարությունում (օրինակ՝ ռազմագերիների), իսկ քանի որ չի եղել, ուրեմն էդպիսի հարց իր համար գոյություն չունի... Կարճ ասած՝ բրյուսելյան հանդիպումն արդեն զուտ «պտիչկա դնելու» համար անկապ հանդիպում է լինելու:
Հ.Գ. - Որևէ մեկը կասկածո՞ւմ էր, որ ՌԴ-ն չի թողնելու՝ այլ ուժային կենտրոններ մտնեն իր «հայաթ» ու հարցեր լուծեն»։

«Հայտնի մտավորականների կոչը՝ հաջակցություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների». Մայր Հայաստան
5019:48
«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
7418:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
7017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
8217:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
7117:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
10917:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
7217:12
«Ըստ էության՝ հեշտ է դարձել մեր սահմանը հատելը»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5816:54