Արթիկի նախկին քաղաքապետը համայնքային բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը. «Ժողովուրդ»
![]() 739 Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 10:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկ խոշորացվող համայնքից չեն դադարում քաղաքացիների ահազանգերը և ներկա ու նախկին պաշտոնյաների կատարածների մասին զարմացնող, ապշեցնող երբեմն նաև զայրանող նորությունները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ համայնքի ղեկավարի համար ակտիվ պայքարի մեջ է մտել նախկին քաղաքապետ, բոլորովին վերջերս Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար աշխատած Արսեն Աբրահամյանը: Վերջինս ավելի շատ հայտնի է արթիկցիների շրջանում որպես ժամանակին սոցապի պետ աշխատած մարդ, իսկ ինչպես կատակեց մեզ հետ զրուցող արթիկցիներից մեկը՝ «էն լավ վախտերն է եղել, օր սաղ սոցապի պետերը միլիոնատեր կդառնային»: Ինչևիցե, ըստ արթիկցիների՝ Աբրահամյանը հասցրել է սոցապ ծառայության պետ եղած ժամանակ սեփականաշնորհել Արթիկի քաղաքապետարանի վարչականի շենքի մի հատվածը, ապա երբ քաղաապետ է ընտրվել, ինչ-ինչ ուղիներով այդ տարածքը վարձակալությամբ է տվել քաղաքապետարանին: Աբրահամյանի մասին արթիկցիների հուշերն այսքանով չեն սահմանափակվում. տեղացիները պատմում են, որ քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքի խղճուկ բյուջեից որոշեց իրեն ծառայողական մեքենա գնել։ Իրականում, ըստ խոսակցությունների, իր փողերով ու եղբորորդու՝ Ալեքսանի անվան տակ գնում է մեքենան, հետո նորից համայնքապետարանի կողմից այն գնելու համար մեծ գումար փոխանցում: Ի դեպ, մեզ ասացին, որ եղբորորդին ընդգրկված է նրա նախընտրական ցուցակում: Ավելի զարմանալի է Արսեն Աբրահամյանի հարազատ եղբոր՝ Անուշավանի հետ կապված պատմությունը. մեզ փոխանցեցին, որ եղել է քաղաքային տնտեսության տնօրենը ու 5 տարի աշխատավարձ է ստացել, սակայն մեր աղբյուրները և արթիկցիների շրջանում կատարված հարցուփորձը ցույց է տալիս, որ միաժամանակ զբաղեցրել է այլ պաշտոն, «սաղ օրն ավտոկայան էր» ու, ամենայն հավանականությամբ, ըստ տեղացի աղբյուրների, աշխատանքի չի հաճախել ու գումար է ստացել գրանցված աշխատավայրից։ Ավելին՝ իրականում հոր փոխարեն այդ աշխատանքներն արել է այդ ժամանակ ավագանու անդամ հանդիսացած նրա որդին, ինչը ևս խոսում է մեղմ ասած շատ ռիսկային թեմաների մասին: Ամենավերջում հետաքրքիր իրավիճակ ներկայացրին՝ նաև կապված Աբրահամյանի աներորդու՝ Արման Ճգնավորյանի հետ։ Պարզվում է՝ ժամանակին քաղաքապետի փեսան իր աներձագի ընկերությանը փոխանցել է միլիոնավոր դրամներ ինչ-ինչ գնումներ կատարելու համար: Այս ամենից զատ, իրականում շատ տխուր էր Արթիկ քաղաքի փողոցների, գծանշումների ու մարդկանց՝ ապագայի հանդեպ վստահության մասով ունեցած մեր տպավորությունները. փոքր մի քաղաք, որտեղ 30 տարի, կարծես թե, ոչինչ չէր արվել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Սուրբ Սարգիս եկեղեցում, սուրբ Պատարագին էլի հնչեց Վեհափառ Հոր անունը». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8218:24
«Վեհափառ Հայրապետը կայացրեց իմաստուն որոշում». Ռուբեն Մելիքյան
11518:06
«Յոթ վերք եկեղեցիս կենդանացավ». Վահան Թումասյան (տեսանյութ)
13417:48
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է
10917:36
«Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ինքնիշխանությունը հավերժ մնա Իսրայելի ձեռքում». Նեթանյահու
13317:33
Ածխաջրերի ցածր պարունակությունը սննդակարգում մեղմացնում է շիզոֆրենիայի ախտանշանները. JAMA
16017:07
«Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը հենց դեկտեմբերի 7-ին, խորքային ծանր մտորումներ է առաջացնում». Վահե Հովհաննիսյան
14316:48
«Չինաստանում պարզվել է, որ աստիճանները 190 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են»․ SCMP (լուսանկար)
22916:43
