«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ պնդի, բայց ինքս՝ բնականաբար իմ սուբյեկտիվ ընկալմամբ, չունեմ գրեթե ոչ մի կասկած, որ բակերում ներկայումս իշխանության հետ խաշ վայելողները, նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ՝ եթե ստանային համապատասխան «հրավեր»։
Դա տեսակ է, ըստ էության նույնիսկ ինչ որ իմաստով՝ «երևանյան տեսակ»։ Դա չի նշանակում, որ այդ տեսակը բնորոշ է միայն Երևանին։ Պարզապես, այդ «տեսակը» իրեն առավել հարմարավետ զգում է Երևանում, որովհետև այստեղ է միջավայրային պարարտությունը։
Ասում են, թե Երևանն «ընդդիմադիր» քաղաք է։ Դա կապ չունի։ Էականն այն է, թե որ տեսակն է «տոն» տալիս քաղաքային միջավայրին՝ հենց բակերից, բակային նստարաններից սկսած։
Իմ համոզմամբ, Երևանում տոն է տվել ու տալիս հենց այդ «տեսակը», ցանկացած իշխանության հետ ողջագուրման ձգտող տեսակը, որը կվերցնի խաշի ափսեն ու կսուրա՝ իշխանության շերեփի ձայնը լսելիս, եթե անգամ հոգու խորքում ամենամեծ զզվանքն ունենա այն ձեռքի հանդեպ, որ բռնել է շերեփը։
Ու այդ տեսակն է, որ երբեք չընդունեց արցախյան շարժումն ու հաղթանակը, դրա հետ մշտապես լինելով արքետիպային հակամարտության մեջ և Արցախի կորուստը իրենց սոցիալ–հոգեբանական խորքում ընկալելով իբրև այդ հակամարտությունում սեփական հաղթանակ։ Պարզապես, այդ «տեսակը» այդ հարցերում ստրատեգիական դաշինքի մեջ չէր որևէ իշխանության հետ, այլ թերևս՝ ընթացիկ գործընկերության։ Հիմա իշխանության ու այդ տեսակի միջև ստրատեգիական դաշինք է՝ խաշով սոսնձվող»։

«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
1717:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
4417:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
4317:24
«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան
4317:12
«Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից»․ Վարդան Ոսկանյան
5817:06
«Սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները»․ Վահե Սարգսյան
4816:54
«Ասում են՝ ՊԵԿ-ը դարձել է բարեկամների եկամուտների կոմիտե», «չկա այդպիսի բան»․ բանավեճ՝ Էդուարդ Հակոբյանի և լրագրողների միջև (տեսանյութ)
5616:30
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
14715:49