Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի

«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
54
Այսօր, 17:54

«Ռուսական օկուպացիայից հետո «Արևմտյան Ադրբեջան» զանգվածաբար վերաբնակեցված հայերը զավթել են այդ տարածքներում մեր նախնիներին պատկանած ոչ մահմեդական կրոնական հուշարձանները»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Իրևանի ղազիաթի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ։

Նա հայտարարել է, որ «Հայաստանը մինչ օրս չի ճանաչում 1987-1991 թվականներին «Արևմտյան Ադրբեջանից վտարված» մեր հայրենակիցների վերադարձի իրավունքը»։ Նա նաև Հայաստանի իշխանություններին մեղադրել է խաղաղության բանակցություններում անկեղծ չլինելու մեջ։

Ալեքբերլին նաև հայտարարել է, թե «հայերը, վերականգնման պատրվակով, կրոնական հուշարձանները վերածել են Հայ առաքելական եկեղեցիների, ապա հայտարարել այդ տարածքներում դրանց հնագույն ծագման մասին»։