Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները»․ Վահե Սարգսյան

«Սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները»․ Վահե Սարգսյան
47
Այսօր, 16:54

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրություններին կարողանալով լիարժեք խաբել ու մոլորեցնել հասարակությանը,
- չկարողանալով հայ ժողովրդի հոգուց ու մտքից ջնջել Արցախ-հայրենիքի հանդեպ պահանջատիրությունը, Հայոց ցեղասպանության՝ իբրև պահանջատիրության, պապենական Արևմտյան Հայաստանի՝ իբրև հայրենիքի, Արարատի՝ իբրև Սրբազան լեռան մշտավառ գաղափարն ու չստանալով անգամ պարզ մեծամասնություն,
- չկարողանալով կատարել Ալիևի սահմանած առաջադրանքներն ու սահմանադրական բաղձալի մեծամասնություն չունենալու արդյունքում միայնակ չկարողանալով ընդունել թուրք-ադրբեջանական ցեղասպան տանդեմի պարտադրած Սահմանադրությունը,
- չկարողանալով ժողովրդին մոլորեցնելու միջոցով ջնջել ՀՀ գոյության հիմնաքար Անկախության հռչակագիրն ու դրա վրա խարխսված հայոց նորանկախ շրջափուլի առաջին ու գործող Սահմանադրությունը,
- չկարողանալով կասեցնել հայոց նորանկախ հանրապետության հայկական ընթացքն ու «խաղաղության» մասին խաբեությամբ այն դնել Ալիևի հայաջինջ ռելսերի վրա,
սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները և փորձում է հարցը լուծել հակասահմանադրական ու հակաօրինական, իսկ այժմ դրան գումարած նաև խուլիգանական մեթոդներով՝ հավանաբար մտքում ունենալով դատարանների շրջափակման և նման շանտաժները։
Հ․գ․ Ընդունենք կամ չընդունենք, քննադատենք կամ գնահատենք, ուզենք, թե չուզենք՝ ընդդիմության հիմնական ու անզիջում կորիզն այժմ հայոց վերջին աննվաճ միջնաբերդերից մեկն է, որն ընկնելու դեպքում ցեղասպան Ալիևը վերջնական ու հաստատուն գերիշխանություն կհաստատի Երևանի վրա»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան