«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դոնալդ Թրամպը շարունակում է անլուրջ հայտարարություններ անել.
ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ չի եղել նախագահ, որը Դոնալդ Թրամպից ավելի անլուրջ լինի, իր ոչ հիմնավոր արտահայտություններով այդքան հեղինակազրկած լինի գերտերություն ԱՄՆ-ին։ Թրամպն իր կողմակիցներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի լավ է լրտեսում Ռուսաստանին և Չինաստանին, քան այդ երկրները՝ ԱՄՆ-ին։ Ռուսաստանի մասին ոչինչ չեմ կարող ասել, գուցե ճիշտ է ասել, սակայն Չինաստանի պահով հաստատ սխալվել է։ Չինաստանի հարյուր հազարավոր, գուցե միլիոնավոր ուսանողներ սովորում են ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում, աշխատում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ընկերություններում։ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում կան չայնա թաուններ՝ չինական թաղամասեր, որոնք քաղաք են քաղաքի մեջ։ ԱՄՆ-ն իր մեջ ձուլում է բոլոր ազգերին, սակայն չի կարող ձուլել չինացիներին, որոնք մեծաթիվ են, յուրահատուկ, հզոր մշակույթով և ինքնությամբ։ Չինացիներն աշխարհի որ ծայրում էլ լինեն, սիրում են իրենց հայրենիքը և մշակույթը։ Չինացիները գործի նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունք ունեն, քան՝ ամերիկացիները։ Թրամպի ասածն իրականության հետ կապ չունի, չինացիները հետախուզության ոլորտում էլ ԱՄՆ-ից հզոր են, լրտեսներին ավելի դաժան են պատժում, քան ամերիկացիները»։

«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
1717:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
4417:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
4317:24
«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան
4317:12
«Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից»․ Վարդան Ոսկանյան
5817:06
«Սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները»․ Վահե Սարգսյան
4816:54
«Ասում են՝ ՊԵԿ-ը դարձել է բարեկամների եկամուտների կոմիտե», «չկա այդպիսի բան»․ բանավեճ՝ Էդուարդ Հակոբյանի և լրագրողների միջև (տեսանյութ)
5616:30
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
14715:49