Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության նախորդ՝ նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկը բավականին «մշուշոտ» է: Մասնավորաբար, կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Նշենք, որ, բացի նրանից, որ հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ (իսկ դրանք այս կառավարության օրոք գերակշիռ մեծամասնություն են կազմում), երկրորդ մասն էլ ընդհանրապես «գաղտնի» նշումով էր։
Կոմիտեում հարցի հիմնական զեկուցողը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է եղել: Սակայն գյուղատնտեսության աջակցության նպատակով տրամադրվող գումարը հատկացվել է ոչ թե ոլորտը համակարգող այդ նախարարությանը, այլ վարչապետի աշխատակազմին։ Հավելենք, որ սոցցանցերում կարծիքներ են շրջանառվում, որ այս հատկացումները ուղղակիորեն կարող են կապված լինել դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
7900:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
126Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
136Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
69425.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
39625.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
38825.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
74925.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
72524.09.2026, 22:42