«Օմիկրոնը կորոնավիրուսի մինչ այս եղած ամենածանր մուտացիան է». Կարեն Ավագյան
![]() 420 Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 16:48 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, մասնագիտությամբ դատական բժիշկ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ աշխարհը կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքների շրջանում է մնացել, այդ ընթացքում առաջանում են նոր մուտացիաներ։ Օմիկրոն՝ կորոնավիրուսի նոր տարբերակ, որն ունի մուտացման և վարակման բարձր ցուցիչներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոնը զգուշացնում եմ, որ հարավաֆրիկյան երկրներում տարածված կորոնավիրուսի այս տեսակի վարակը գրանցսել է արդեն Բելգիայում և կարճ ժամանակ անց կարող է սփռվել ողջ Եվրոպայում։ Այս պահին հայտնի է, որ Օմիկրոնը կորոնավիրուսի մինչ այս եղած ամենածանր մուտացիան է։ Գիտնականները կարծում են, որ առկա պատվաստանյութերը ի զորու կլինեն ազդեցություն ունենալ նաև այս մուտացիայի պարագայում։ Սակայն զգուշավորությունն այս անգամ ավելի բարձր մակարդակի է։ Եվրոպայում գրանցված մի քանի դեպքերից հետո վերագործարկվել են բոլոր սահմանափակումները կապված փոխադրումների հետ այն երկրներից, որտեղ Օմիկրոնի ակտիվ վարակի շրջան է։ Հ. Գ. Մուտացիաներն արագ տեղի են ունենում այն երկրներում, որտեղ պատվաստվածների թիվը շատ քիչ է։ Պատվաստումն այսօր հայտնի միակ միջոցն է պանդեմիայի դեմ պայքարի և մուտացիաների շղթան կոտրելու համար»։ Աղբյուրը` Կարեն Ավագյան |

Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է (տեսանյութ)
191Երեկ, 17:24
«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
67216.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
64216.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
199615.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
71115.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
52814.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
68213.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
95810.04.2026, 15:18
