«Կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումը ցնցել է համաշխարհային շուկան». Վահե Դավթյան
![]() 495 Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 14:24 Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումը երեկ ցնցեց համաշխարհային շուկան: Արդյունքում նավթի գինն ընկավ 10%-ով՝ հարցականի տակ դնելով դեկտեմբերի սկզբին OPEC+ նիստին արդյունահանման ծավալների ավելացման մասին կայացվելիք որոշումը: Նման ցնցումը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ առկա պատվաստանյութերն ի վիճակի չեն պաշտպանել նոր շտամից: Ըստ միջազգային մի շարք հեղինակավոր փորձագետների՝ ստացվում է, որ վերջին շուրջ 1 տարվա պատվաստանյութային քարոզը դառնում է առոչինչ: Արդյունքում Եվրոպայում արդեն կանխատեսում են տնտեսական ակտիվության կտրուկ անկում: Լոքդաունի են գնացել Ավստրիան, Սլովակիան, դրա կիրառումը քննարկվում է նաև Գերմանիայում: Առկա պատվաստանյութերը մոդիֆիկացնելու համար կպահանջվեն շաբաթներ, ինչը չափազանց երկար է շուկայի կայունությունն ապահովելու համար: Հ. Գ. Այս զարգացումների արդյունքում կրկին կարող է նվազել նավթամթերքի, ինչպես նաև հեղուկ գազի գինը, այդ թվում՝ Հայաստանում: Այնպես որ սպասենք հայտարարությունների՝ կառավարության հերթական աննախադեպ ձեռքբերման մասին»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Ալյումինի՝ աշխարհի ամենամեծ ձուլարանը կրճատում է արտադրությունը հակամարտության պատճառով
16021:37
«Իրանական զինվորականները չեն փակել Հորմուզի նեղուցը». Արաղչի
17120:51
«Այս նախընտրական շրջանում թող ձեր շարքերն այսպես համալրվեն». Էդգար Ղազարյան
9119:06
«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
57712.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
157811.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
67111.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
67111.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
43511.03.2026, 13:12
