«Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում». Արմեն Աշոտյան
![]() 282 Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 14:48 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվա եռակողմ հանդիպումից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։ Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս։ 1. Ինպես և կանխատեսում էի, Մոսկվան բաց չթողեց առաջին ջութակի դերը և ազդարարված Բրյուսելից առաջ կազմակերպեց իր հովանու ներքո սեփական հանդիպումը։ 2. ՌԴ նախագահի խոսքը բրյուսելյան հանդիպման մասին վկայում է, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում այնքան ամուր են, որ նա չունի խանդի տեսարան սարքելու ոչ մի իմաստ։ 3. Եվրոպական հանդիպումից ոչ մի լուրջ, առավել ևս՝ հայանպաստ ելք ակնկալել պետք չէ։ Հիմնական գլոբալ հարցերը՝ դելիմիտացիա և կոմունիկացիաներ, արդեն քննարկվել են Սոչիում։ 4. ԵՄ-ն ունի ընդամենը մեկ զենք, որ չունի Ռուսաստանը՝ «մարդու իրավունքներ և ժողովրդավարություն», որով ցանկության դեպքում կարող էր առավել կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն մի կողմից ԵՄ շահերը չեն ենթադրում սանկցիոն գործիքակազմի օգտագործում Ալիևի դեմ, մյուս կողմից Հայաստանը ներկայացնող ողորմելիները նմանատիպ խնդիր չեն բարձրացնում արդեն մեկ տարի է։ Եթե Նիկոլը «ներել» է Ալիևին, ինչո՞ւ Բրյուսելը պիտի ավելի կաթոլիկ լինի։ 5. Անկախ ՌԴ-ԵՄ լարվածությունից՝ երկու խաղացողների շահերն այստեղ դեռ համընկնում են։ Կայուն միջավայրով, լոգիստիկ հնարավորություններով Հարավային Կովկասը, իհարկե, տարբերվող պատճառներով, համապատասխանում է երկուսի պատկերացումներին։ 6. Այս խաղի «ջոկեր» է մնում Թուրքիան, ում վերջնականապես սեփական անկողին մտցնելու պլաններ փափագում են թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում։ 7. Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատ արձակումն է Բաքվի բանտերից, այն էլ, եթե Բրյուսելը ֆայմի, իսկ Երևանը բզի այդ ուղղությամբ։ Հ. Գ. Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
