Ինչ է պատմել իրավապահներին գերեվարված զինվորների դիրքի պատասխանատուն
![]() 626 Երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ., 21:48 Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասից գերեվարված զինծառայողների մասով հարուցված քրեական գործից: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի պաշտպանության շրջանի պատասխանատուին կալանավորել են այն բանի համար, որ նա, տեսնելով հակառակորդի մոտենալը, մի քանի հոգու հետ փախել է դիրքից, իսկ ահա 13 զինծառայողների թողել է դիրքում, որոնք էլ հակառակորդի կողմից գերեվարվել են: Իսկ ինչ է պատմել իրավապահներին ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի պաշտպանության շրջանի պատասխանատու Գ.Գ.-ն: Նա ցուցմունք է տվել, որ կորպուսի հրամանատարն իրենց ասել է՝ եթե տեսնեք հակառակորդը մոտենում է եւ անցնում է մեր սահմանը, այդ ժամանակ նոր անմիջապես գործողության կդիմեք: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում պարզվել է, որ Գ. Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, իսկ Ս.Մ.-ն, նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում և իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, գերեվարված 13 զինծառայողներից Տ.Ս.-ի և Ա.Գ.-ի սպանված դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, դիրքում մնացած 11 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։ 2021թ. նոյեմբերի 22-ին և 23-ին, Գ.Գ.-ն և Ս.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են։ Նոյեմբերի 24-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
