Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից. «Ժողովուրդ»
![]() 257 Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպումից հետո՝ լրատվամիջոցների համար ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, երեք երկրների առաջնորդների հնչեցրած մտքերը ցույց են տալիս, որ Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից: Այս տեսակետին է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հիշեցրեց, թե հայկական կողմը մայիսի 12-ին՝ Սև լճի տարածք ադրբեջանական զորքեր մուտք գործելուց հետո ինչպես էր հայտարարում, որ սահամանագծման ու սահմանազատման գործընթացների մենարկը չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս չեն բերվել: «Նույնը նաև ապաշրջափակման գործընթացի հետ կապված են ասել: Բայց դատելով Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարության հայտարարություններից, ինչպես նաև Աշխաբադում տեղի ունեցած հանդիպումից, ինչի ժամանակ խոսվել է, որ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում՝ եռակողմ հայտարարության դրույթները տարակուսելի են թվում։ Բացի այդ, մի կողմից վարչապետ Փաշինյանը նշում է, թե Ադրբեջանի հետ որոշ հարցերում, թվում էր, տարակարծություններ կային, բայց պարզել են՝ դրանք չկան, մյուս կողմից՝ հանդիպումից հետո միջանքի մասին տեքստեր են հնչեցվում Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ու այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու է հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում նույն հռետորաբանությունը»,- մեկնաբանում է նախկին պատգամավորը: Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ եռակողմ հանդիպման ժամանակ բանավոր պայմանավորվածություններ եղած լինեն, ինչի մասին հանրությունը որոշ ժամանակ անց անակնկալ կերպով կտեղեկանա, Հայրապետյանը ոչինչ չբացառեց։ «Կհիշեք՝ նույն Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ կապված պայմանավորվածությունը գաղտնի էր պահվում, ու երկար ժամանակ ոչ ոք տեղյակ չէր դրանից, այդ թվում՝ մենք՝ պատգամավորներս։ Այսինքն՝ բազմաթիվ են գործողությունները, որոնց մասին իմանում ենք պոստֆակտում»,- հավելեց նա»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
