«Պա՞րզ չի, որ վարչապետ կոչեցյալը քաղաքական պատվերներ է իջեցնում». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «Իրավակա՞ն, թե՞ քաղաքական. Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Շուտով կլսենք նրա փաստաբանների խոսքը, կալանքի ապօրինի լինելու և կալանքի որոշումը բողոքարկելու մասին։ Ամիսներով այս նույն շրջապտույտի մեջ են Արմեն Չարչյանը, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը և ուրիշներ։ Իհարկե, փաստաբաններն իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում։ Բայց, արդյոք, պա՞րզ չի, որ այս ամենը ոչ թե իրավական հարթության մեջ է , այլ՝ քաղաքական։ Պա՞րզ չի, որ վարչապետ կոչեցյալը ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ, Դատախազության, նաև ԲԴԽ միջոցով քաղաքական պատվերներ է իջեցնում՝ բռնել, կալանավորել, գործ հարուցել։ Այնպես որ, այս ամեն ինչի դեմ առաջին հերթին պետք է դիմադրել քաղաքական միջոցներով։ Իսկ հայտարարված դիմադրության տարբեր շարժումներն ի՞նչ եղան․․․ Հա, մոռացել էի՝ միայն սահմանադրական ճանապարհով․․.»:

«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
2114:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
5314:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
5513:48
«Ասում են՝ Աննա Հակոբյանը «բոչկա գլորեց» ձեր ուղղությամբ»․ լրագրողը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
5313:42
«ՔԿ-ն Շաքիում «AKM»-ից 6 կրակոցը գնահատում ա «առողջությանը ծանր վնաս պատճառելու» դիտավորություն»․ Դավիթ Գալստյան (լուսանկար)
5913:36
«Վաղը Տիգրան Ավինյանը հանդիպելու է Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ»․ Ջուլիետա Ազարյան
5913:30
«Հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տեղափոխել Անդրանիկ Թևանյանի խուց»․ Մանուկ Սուքիասյան
6513:00
«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան»․ Վադեֆուլ
15212:55