Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան

«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան
31
Այսօր, 14:00

«Արդյոք Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ՔՊ վարչությունում կարող են դառնալ քննարկման առարկա, կամ կարգապահական հարց առաջանա»,- դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ հարցրել են լրագրողները։ «Եթե մեր վերահսկող հանձնաժողովի անդամները կտեսնեն որևէ խնդիր․․․մեր թիմում առհասարակ չկա թեմա, որը քննարկման առարկա չի կարող լինել, ցանկացած հարց քննարկում ենք, կաշկանդվածություն չունենք»,- նշել է պատգամավորը։ Հարցին՝ կարո՞ղ է Գրիգորյանն ընդդիմադիր դառնալ, ասել է․ «Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»։

Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը