«Պարզել՝ այդտեղ որևէ չարամտություն եղել է, թե ոչ»․ Փաշինյանը՝ Դավթյանին

Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հարցրեց՝ արդյոք կորոնվիրուսից մահվան թվերի վիճակագրական տարբերությունների հետ կապված որևէ եզրակացություն կա։
«Ձեր հանձանարարականով ուսումնասիրությունները շարունակվում են»,- պատասխանեց նախարարը՝ հավելելով, որ ավարտելու և ամբողջական պատկեր ունենալու դեպքում այն կհրապարակվի։
Այնուհետև դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց պարզել, թե ինչու են կորոնավիրուսից մահվան թվերը ԱՎԾ-ում և ԱՆ-ում տարբեր։
«Երբ որ Կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձանարարել եմ, որ ամեն դեպքում Դատախազություն էլ ուղարկվի։ Սկզբունքային կարևոր հարց է պարզել՝ այդտեղ որևէ չարամտություն եղել է, թե ոչ։ Այս պահի դրությամբ տպարվորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Դատախազությունն ուսումնասիրի, և այս հարցի հստակ պատասխանն ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինել, եթե տեխնիկական է, դա էլ առիթ կլինի, որ համակարգային բացերը լրացնենք»,- ասաց վարչապետը։

ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
262Երեկ, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
195Երեկ, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
37224.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
86017.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
98414.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
101513.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
110312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
119910.09.2026, 13:18