44-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձևավորվել. «Հրապարակ»
![]() 344 Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 09:18 «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։ «Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել»,- ասել է Բաբայանը։ Նշենք, որ ավելի վաղ մեզ լուրեր էին հասել, որ տևական ժամանակ է՝ ՊՆ ԳՇ-ում նույնիսկ հատուկ խումբ է ստեղծվել՝ մարդիկ, որոնք խմբագրում-սրբագրում են հին հրամանները, մաքրում փաստաթղթերը և վերացնում բոլոր «չեպեները», որպեսզի ցույց տան, որ քաղաքական իշխանությունը պատերազմի շրջանում ճիշտ է գործել, բանակին տրվել են գրագետ հրամաններ, հանձնարարություններ, բայց բանակի տարբեր օղակներում թերացել են: Եվ դա է եղել պատերազմում պարտության պատճառը: Բայց քանի որ որևէ ապացույց չունեինք մեր ձեռքին, այս լուրը չէինք հրապարակում։ Նախօրեին Սամվել Բաբայանի հայտարարությունը, ըստ էության, հաստատեց մեր տեղեկությունները, և մեզ հետ զրույցում նա որոշ փակագծեր բացեց»։ Առավել մանրամասն՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
