Հայաստանում արգելվա՞ծ է Е 171 սննդային հավելումը. «Հրապարակ»

«2022-ից Եվրախորհուրդն արգելել է Е 171 սննդային հավելումի՝ տիտանի դիօքսիդի օգտագործումը: Այն օգտագործվում է հաբերի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, ծամոնի, սննդամթերքի այլ տեսակների, արեւապաշտպան քսուկների, դիմահարդարման պարագաների, քովիդ թեստերի եւ վակցինայի արտադրության մեջ: ԵՄ սննդամթերքի անվտանգության գործակալությունը (EFSA) պարզել է, որ Е171 սննդային հավելումը վնասում է ԴՆԹ-ին եւ առաջացնում քաղցկեղ:
Մենք հետաքրքրվեցինք՝ Հայաստանում այս հավելումն արգելվա՞ծ է։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանն ասաց. «Տիտանի դիօքսիդը սպիտակեցնող նյութ է, որը Հայաստանում թույլատրված նյութերի ցանկում է: Մեզ մոտ այդ կարգի հարցերը կարգավորվում են ԵԱՏՄ իրավական ակտերով»: Հնարավոր չէ՞ արգելել: Հնարավոր է, սակայն դրանով պետք է զբաղվի էկոնոմիկայի նախարարությունը, եւ պետք է համաձայնեցվի ԵԱՏՄ-ի հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
7816:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
74317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
86814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
89913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
98512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
108210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
127507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
126907.09.2026, 14:12