«Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի կողմից օգտագործվել է Ազգային հետախուզական կազմակերպությունը»․ Ռ․ Սաֆրաստյան
![]() 651 Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ., 19:30 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաստատվեց այն, ինչը մենք բազմիցս նշել էինք՝ որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից լայնորեն օգտագործվել է Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT)՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը հօգուտ Թուրքիայի փոխելու նպատակով։ Եվ ոչ միայն Արցախի, այլ նաև այլ պետությունների դեմ։ Դեռ ավելին, հաստատումը պաշտոնական է, երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի մակարդակով, ով բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Շատ տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը և վերջերս Աֆղանստանը, Կազմակերպությունը (Ազգային հետախուզական կազմակերպությունը- Ռ.Ս.) կարևոր աշխատանք է իրականացրել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և տեղում փոխում է հավասարակշռությունը հօգուտ մեր երկրի՝ մեր կառավարության քաղաքականությանը համահունչ»»։ Աղբյուրը` Ռուբեն Սաֆրաստյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
