Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 62 և մահվան 4 նոր դեպք
![]() 744 Երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ., 11:42 ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Դեկտեմբերի 6-ին կատարվել է 371 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 88 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 50-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 25 596 քաղաքացու հետազոտություն, որից 4266-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 4 մահվան դեպք։ 74-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 3-րդ աստիճանի զարկերակայի հիպերտենզիա, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 85-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 87-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: Աղբյուրը` ԱՀ առողջապահության նախարարություն |

«Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա»․ Հրայր Կամենդատյան
26725.03.2026, 14:18
«Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
30525.03.2026, 09:36
«Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում». Գևորգ Գրիգորյան
49224.03.2026, 11:12
Կարճ տեսանյութերը հանգեցնում են թվային լոբոտոմիայի
78523.03.2026, 22:39
«ՀՀ կառավարությունը չունի որևէ խորքային առաջարկ, որը ենթադրում է տնտեսական կյանքում հիմնարար փոփոխություն». Հակոբ Բադալյան
32723.03.2026, 20:54
«Հիվանդանոցների հերթերն ապահովագրության համակարգի ներդրումից հետո՝ տիպիկ գումի շուկա»․ Նարինե Ղալեչյան
33923.03.2026, 15:24
«Սա է Հայաստանի առողջապահական համակարգի իրական պատկերը»․ Գևորգ Գրիգորյան
65121.03.2026, 10:00
«Քնելուց առաջ էկրանների օգտագործումը խանգարում է քնելու պրոցեսին». Արմեն Մուրադյան
82820.03.2026, 00:48
