Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Գերիների ծնողներին հավատացրել են, որ բողոքելը խանգարում է հարցի լուծմանը․ հիմա իշխանության ներկայացուցիչն ասում է՝ ինչո՞ւ չեն բողոքում»․ Արմեն Դուլյան

«Գերիների ծնողներին հավատացրել են, որ բողոքելը խանգարում է հարցի լուծմանը․ հիմա իշխանության ներկայացուցիչն ասում է՝ ինչո՞ւ չեն բողոքում»․ Արմեն Դուլյան
701
Երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ., 17:06

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա ասում են. «Բա ինչո՞ւ գերիների ծնողները ձայն չեն հանում»...
Ամիսներ շարունակ իշխանությունները համոզել են գերիների բողոքող ծնողներին. «Մենք օր ու գիշեր զբաղվում ենք գերիների հարցով։ Դադարեցրե՛ք ձեր բողոքները, դուք դրանով միայն վնասում եք ձեր երեխաներին»... Այսինքն՝ ծնողներին հավատացրել են, որ բողոքելը միայն խանգարում է հարցի դրական լուծմանը, իսկ հիմա նույն իշխանությունների ներկայացուցիչն ասում է՝ բա ինչու գերիների ծնողները չեն բողոքում...»։

Աղբյուրը`   Արմեն Դուլյան