Էլեկտրոմոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչև 2024թ․
![]() 657 Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 18:06 ԱԺ-ն կողմ քվեարկեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները։ Նախագիծն ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: «Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մասնավորապես մեծ, միջին փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները»,-նշեց նա: «Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայում ԵԱՏՀ-ի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը»,- ընդգծեց փոխնախարարը: «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը հավելեց, որ նախագիծը մշակվել է դեռևս նախկին կառավարության օրոք: «Կարծում եմ, որ օրինագիծը աշխատելու է և կունենա էֆեկտիվ բնույթ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ |

Ալյումինի՝ աշխարհի ամենամեծ ձուլարանը կրճատում է արտադրությունը հակամարտության պատճառով
16021:37
«Իրանական զինվորականները չեն փակել Հորմուզի նեղուցը». Արաղչի
17120:51
«Այս նախընտրական շրջանում թող ձեր շարքերն այսպես համալրվեն». Էդգար Ղազարյան
9119:06
«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
57712.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
157811.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
67111.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
67111.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
43511.03.2026, 13:12
