«Տվյալ ենթակառուցվածքի կառուցման կասեցումը մեզ դուրս է մղելու Հյուսիս-հարավ միջազգային միջանցքից». Վահե Դավթյան
![]() 456 Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 14:18 ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Դեռևս ս.թ. հուլիսին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներն ավարտին են հասցվելու 2021-ի տարեվերջին: Պարզ է, որ գործ ունենք հերթական ստի հետ, քանի որ հակառակ դեպքում առնվազն կստանայինք ընթացիկ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Աշխատանքները ոչ միայն ավարտված չեն, այլ դե ֆակտո պարալիզացված են: Գրում եմ «դե ֆակտո», քանզի թղթի վրա ու պաշտոնական հայտարարություններում դրանք ակտիվորեն իրականացվում են: Հիշեցնեմ, որ աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռ 2019-ին: Իրականում գործ ունենք խորքային խնդրի հետ, քանի որ տվյալ ենթակառուցվածքի կառուցման կասեցումը վերջնականապես դուրս է մղելու մեզ Հյուսիս-հարավ միջազգային միջանցքից: Տրանսպորտային միջանցքից արդեն թերևս դուրս ենք մնացել, այժմ նույնը սպասվում է էներգետիկ ոլորտում: Իսկ քանի որ գործող «իշխանությունների» համար էներգետիկան ընկալվում է նեղ սպառողական տրամաբանության մեջ, խնդրի երկարաժամկետ ռազմավարական ռիսկերը, բնականաբար, չեն հաշվարկվել: Արդյունքում ունենք անարդյունավետ էներգահամակարգ ու, որպես հետևանք, էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման վտանգ»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Ալյումինի՝ աշխարհի ամենամեծ ձուլարանը կրճատում է արտադրությունը հակամարտության պատճառով
16021:37
«Իրանական զինվորականները չեն փակել Հորմուզի նեղուցը». Արաղչի
17120:51
«Այս նախընտրական շրջանում թող ձեր շարքերն այսպես համալրվեն». Էդգար Ղազարյան
9119:06
«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
57712.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
157811.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
67111.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
67111.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
43511.03.2026, 13:12
