«Աննկատ մնաց Նիկոլի խոստովանությունը, որ կզել է Էրդողանի պահանջի դեմ». Կարեն Վրթանեսյան
![]() 336 Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 22:54 «Ռազմինֆո» մասնգիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Երեկվա անիմաստ աղմուկների մեջ աննկատ մնաց Նիկոլի խոստովանությունը, որ կզել է Էրդողանի պահանջի դեմ։ Եթե շատ հակիրճ, ապա Նիկոլը համաձայնվել է աշխատել «3+3» ձևաչափով, այսպիսով, պաշտոնապես դարձնելով Թուրքիային «ասիչ» արցախյան կարգավորման գործընթացում։ Այս քայլով ոչ միայն արդեն պաշտոնապես է Թուրքիան դառնում թելադրողներից մեկը, այլև գործընթացից անխուսափելիորեն ավելի է դուրս մղվում Մինսկի խումբը։ Մեջբերում կապիտուլյանտի խոսքից. «Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում դեկտեմբերի 10-ին, «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո՛, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով...»։ Ու որ իբր չի հիշում, թե հաստատ ամսի քանիսին են հանդիպելու, ինչ ձևաչափով, դա մանր կապիկություն է, իրադարձության անկարևորության տպավորություն ստեղծելու համար։ Իրականում այս քայլով Ադրբեջանն ու Թուրքիան հասան մոտ 2 տասնյակ տարվա իրենց մուրազին, իսկ Հայաստանի համար սա 1994-ից այս կողմ խոշորագույն դիվանագիտական պարտություններից է։ Քանի՞ հոգի սա նկատեց: Քանի՞սը հասկացան Նիկոլի խոսքերի իմաստը։ Քանի՞սը փորձեցին տեղեկացնել հանրությանը։ Երեկ և այսօր մեդիադաշտում ո՞րն է քննարկման №1 թեման»։ Աղբյուրը` Կարեն Վրթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
