Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նա իր պատասխանով իրեն գցեց ծուղակը»․ Արթուր Ղազինյան

«Նա իր պատասխանով իրեն գցեց ծուղակը»․ Արթուր Ղազինյան
525
Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 20:54

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչի՞ց դողէրոցքի մեջ ընկավ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում իմ հնչեցրած հարցին պատասխանելիս:
1. Նա իր պատասխանով իրեն գցեց ծուղակը՝ հայտարարելով մի բան, որի համար Ալիևն ու Էրդողանը նրան չէին ների: Խոսքը վերաբերում է Հայաստանի ճանապարհներին հայկական ՄԱՔՍԱԿԵՏԵՐ տեղադրելուն և հայ մաքսավորների կողմից Ադրբեջանից Հայաստան մտնող բեռները և մեքենաները ստուգելուն: Սա իրականում կբացառեր միջանցքը՝ ցանկացած փաթեթավորմամբ: Սակայն նա չհաստատեց իմ ճշտող պնդումը և անցավ հիստերիկ բնույթի գոռգոռոցների ու տխման մեղադրանքների:
2. Կրիտիկական պահին, պատերազմը և նոր մարդկային ու տարածքային կորուստները կանխելու նպատակով իշխանությունից հեռանալու իմ ներկայացրած պահանջը:
Իմ տեսակետը մնում է անփոփոխ. Նիկոլն անհայրենիք տեսակ է և հանուն իր իշխանության պատրաստ է զոհաբերել բոլորիս և ամեն ինչ․․․»։

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան