Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյանը մի ծպտուն, բառ անգամ չի ասել առ այն, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա»․ Աշոտյան

«Փաշինյանը մի ծպտուն, բառ անգամ չի ասել առ այն, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա»․ Աշոտյան
411
Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 21:18

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դնում եմ մի կողմ, որ տվյալ կապիտուլյանտի անգլերենը այն մակարդակի է, որ Armenia-ն և Romania-ն չեն տարբերվում։
Դնում եմ մի կողմ, որ այս ողորմելին էլի խոսել է նախկիններից, անվանելով մեզ «ավտորիտար»։
Դնում եմ մի կողմ, որ Հայաստանը կիլոմետրերով հեռու է ժողովրդավար լինելուց։
Այս ամենը մի կողմ։
Ամենակարևորը այն էր, որ մասնակցելով այս միջոցառմանը, նա ծպտուն, բառ, անգամ բառաչ չի հանել առ այն, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա։ Որ «քաղաքակիրթ» աշխարհը աչք փակեց այդ փաստի վրա։ Որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարվում են Ալիևի կողմից։
Որ ասում եմ, սա աշխարհին մեզ վաճառող евнух է, ոմանք նեղվում են։ Հատկապես սրա «ֆիրմա» տերերը…»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան