«Փաշինյանը կա՛մ ծրագրում է ներքին «մեծ լվացք», կա՛մ՝ խոստովանում լիակատար ձախողումը». Վ. Աթանեսյան
![]() 397 Շաբաթ, 11 դեկտեմբերի, 2021 թ., 14:54 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը. «Երեքուկես տարի լինել միակուսակցական կառավարության ղեկավար և խոսել պետական մարմինների չկայացածությունի՞ց։ Մնում է երկու եզրակացություն անել․ Փաշինյանը կա՛մ ծրագրում է ներքին «մեծ լվացք», կա՛մ՝ խոստովանում լիակատար ձախողումը։ Երկու դեպքում էլ, կարծես, նա արտաքին ուժերից ժամանակ է խնդրում։ Հակված եմ ենթադրելու, որ Հայաստանում օպտիմալ ժամկետներում իշխանափոխության հարցով պայմանավորվածություններ կան։ Այլապես, խելացնորություն կլիներ «զտումներ» սկսել։ Դա «փետրվարյան ապստամբություն» հրահրել կնշանակեր։ Պետք է հուսալ, որ աշխարհում կան առաջնորդներ, որ Հայաստանն ու հայկական ինքնությունը Փաշինյանից և նրա ձևավորած ինստիտուցիոնալ ընդդիմությունից ավելի թանկ են գնահատում՝ որպես, գոնե, քաղաքակրթական արժեք»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
