««Խաղաղության դարաշրջան թևակոխելու» մասին հեքիաթներ հյուսողների օրոք մեկ օրում բանակը տվել է 2 զոհ, 10 վիրավոր». Ս․ Հասրաթյան
![]() 381 Շաբաթ, 11 դեկտեմբերի, 2021 թ., 19:54 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարտադրված խաղաղության խայտառակ ծանրությունը տասնամյակներ ուսած թշնամուն շուրջ մեկ տարի առաջ խայտառակաբար պարտված և «խաղաղության դարաշրջան թևակոխելու» մասին հեքիաթներ հյուսող իշխանության «կառավարման» պայմաններում երեկ (դեկտեմբերի 10-ին) Հայոց բանակը մեկ օրվա ընթացքում տվել է 2 զոհ և 10 վիրավոր, որից 1 զոհ, 8 վիրավորը՝ հակառակորդի նախահարձակ գործողության, իսկ 1 զոհ և 2 վիրավոր՝ նախնական տվյալներով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցների արդյունքում... Այդ ամենը միայն երեկ, իսկ տարվա կտրվածքով տասնյակների են հասնում ոչ միայն զոհերն ու վիրավորները, այլև գերեվարվածները... Պատկերացնում եմ, թե մինչև 2018-ը ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին և ինչպիսի փութաջանությամբ բանակի լրատվության պետի հեռախոսը զանգերով «կջարդեին» երկրում գործող որոշ «իրավապաշտպան կազմակերպություններ», մասնավորապես՝ արթուրսաքունցները (ովքեր պայքարում էին ժամկետային զինծառայողի «իրավունքները պաշտպաներու» և, հատկապես, վերջինիս անձնական հիգիենայի սպասարկումը պայմանագրային ծառայողի ուսերին դնելու համար), եթե այդ ամենը կատարվեր «նախկին թալանչիների» ղեկավարման տարիներին... Այդուհանդերձ, ես հաստատատ գիտեմ, թե այս ամենից հետո ինչպիսի քայլերի կդիմեին «նախկին թալանչիները», բայց այսօր ոչ միայն գիտեմ, այլև համոզված եմ, որ սրանք անզոր են ինչ-որ բան անելու...»։ Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
