Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ես հո գիտե՞մ, որ դրանք դատարկ խոսքեր են»․ Միքայել Նահապետյան

«Ես հո գիտե՞մ, որ դրանք դատարկ խոսքեր են»․ Միքայել Նահապետյան
371
Կիրակի, 12 դեկտեմբերի, 2021 թ., 00:00

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլում կարդացի, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պետական ինստիտուտների կայացման մասին գրառում է արել։
Ով-ով, բայց ես հո գիտե՞մ, որ դրանք դատարկ խոսքեր են։ Իսկ իրականությունն այն է, որ.
Ես ու մի մեծ թիմը 2018-2020 թվականներին կետ առ կետ, տառ առ տառ գրել էինք ոռոգման համակարգի ռեֆորմների մի հատորանոց պլան՝ օրենքից մինչև ֆինանսներ, դոնորներ ու գույք։ Այդ պլանը, որ բուժելու էր համակարգը, տորպեդահարվեց մինչև վերջ և անխնա։ Իսկ «պետական ինստիտուտներ կայացնող» կառավարությունը Ջրօգտագործողների ընկերություններում անխնա սկսեց տեղավորել իր թիմակիցներին, բաջանաղներին, ընտրական ակտիվիստներին։
Դուք էն մարդիկ եք, որ գյուղացու հացը կտրել եք, որ ձեր ընտրական տասովշիկներին մի ոսկոր շպրտեք, դուք չխոսեք պետականությունից ու ինստիտուտներից»։