Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երբ Հայաստանում հանրությունը ոտքի է կանգնում, փաշինյանական ռեժիմին օգնության է հասնում Ադրբեջանը». Հոխիկյան

«Երբ Հայաստանում հանրությունը ոտքի է կանգնում, փաշինյանական ռեժիմին օգնության է հասնում Ադրբեջանը». Հոխիկյան
486
Կիրակի, 12 դեկտեմբերի, 2021 թ., 18:00

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Նկատել ե՞ք, թե ինչքան համաչափ են գործում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական իշխանությունները, երբ Հայաստանի ներսում տեղի են ունենում բողոքի ակցիաներ։
Վարդենիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով իրենց ընտրած ընդդիմադիր թեկնածուների կալանավորմանը, իսկ նույն ժամանակ Ադրբեջանն սկսում է կրակել Վարդենիսի դիրքերի վրա, սպանում 1 հայ զինվորի, ծանր վիրավորում 8-ին։
Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունը ֆեյքերով ու իր քարոզչամիջոցներով տարածում է, թե հենց վարդենիսցիներն են մեղավոր, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմը զոհ ու վիրավորներ է ունեցել, քանի որ զորքը չի կարողացել ժամանակին օգնության հասնել։
Ամեն անգամ, երբ Հայաստանում հանրությունը ոտքի է կանգնում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի դեմ, անմիջապես փաշինյանական ռեժիմին օգնության է հասնում Ադրբեջանը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան