Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքերի գանձման արդյունքում Ադրբեջանի պետբյուջե է փոխանցվել մոտ 1,18 մլն դոլար
![]() 810 Կիրակի, 12 դեկտեմբերի, 2021 թ., 22:00 Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել շուրջ 2 միլիոն մանաթ կամ մոտ 1,18 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը։ Հիշեցնենք, որ այդ մաքսակետը ստեղծվել է մոտ 2 ամիս առաջ: «Օտարերկրյա ավտոմոբիլները և քաղաքացիները գրանցում են անցնում և մաքսատուրքեր վճարելով՝ Ադրբեջան մուտք գործում ճիշտ նույն ձևով, ինչպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մյուս հսկիչ-սահմանային անցակետերում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մեհթիևը: Գորիս-Կապան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանից Հայաստան բեռների տեղափոխման համար։ Ադրբեջանը, սահմանային անցակետ տեղադրելով մայրուղու մի փոքր հատվածում, փաստացի ստանում է ողջ ճանապարհի վերահսկողությունը։ |

Ալյումինի՝ աշխարհի ամենամեծ ձուլարանը կրճատում է արտադրությունը հակամարտության պատճառով
16021:37
«Իրանական զինվորականները չեն փակել Հորմուզի նեղուցը». Արաղչի
17120:51
«Այս նախընտրական շրջանում թող ձեր շարքերն այսպես համալրվեն». Էդգար Ղազարյան
9119:06
«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
57712.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
157811.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
67111.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
67111.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
43511.03.2026, 13:12
