Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հայաստանի վճարային համակարգի հաճախակի դարձած խափանումները մտահոգիչ են». Էմին Երիցյան

«Հայաստանի վճարային համակարգի հաճախակի դարձած խափանումները մտահոգիչ են». Էմին Երիցյան
349
Երկուշաբթի, 13 դեկտեմբերի, 2021 թ., 14:12

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի վճարային համակարգի հաճախակի դարձած խափանումները շատ մտահոգիչ են։ Դա անվստահություն է առաջացնում։ Անցած ամիս արտասահմանում խնդրի առաջ կանգնեցի, երբ պիտի օդանավի տոմսեր փոխեի ու վճարային քարտերը չէին աշխատում։ Սպասարկող հայկական բանկը ոչ մի լուծում չկարողացավ տալ։ Ես ստիպված 2 թռիչքի հնարավորություն բաց թողեցի, լիքը ժամանակ, իսկ փոփոխված տոմսերն առա 40% թանկ։ Եթե իրավիճակը կրկնվում է, ապա խնդիրը համակարգային է։ Հիմա կա՛մ պիտի քյաշ գումարին ավելի վստահենք, կա՛մ այլ երկրների բանկերից օգտվենք»։

Աղբյուրը`   Էմին Երիցյան