«Որտե՞ղ կարդանք հեղափոխության օրակարգը». Լևոն Բարսեղյան
![]() 281 Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 03:06 «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Որտեղ կարդանք էդ օրակարգը. ասում են, որ Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխության օրակարգից: Լրագրողներն են ասում, ահագին մարդ կրկնում է: Ավելի հեշտ չէ՞ թվարկել նրանց, ովքեր չեն շեղվել այդ օրակարգից: Հարցը Հայկ Մարությանը չէ: Ավելի թույն հարց էլ կա՝ որտե՞ղ կարդանք հեղափոխության օրակարգը, բացառությամբ աշխարհացունց, ամպագոռգոռ, մերկապարանոց, տեղ-տեղ ճենճոտ ելույթների: Ով ուզում է լրջին տալ, ասեմ, որ իմ պատկերացրած օրակարգն արժեքների հեղափոխությունն էր, արդարության դոկտրինի սահմանումն էր, անցումային արդարադատությունը, պետության զավթմանը և զավթիչներին քաղաքական գնահատական տալը, ապօրինի գույքի վերադարձը ներսում և՝ դրսից, դատարանների, դատախազության, քննչականի, ոստիկանության, կրթության համակարգերի բարձրաստիճանների, կուսակցությունների ու քաղաքական գործիչների քննազտումը, կրթական համակարգի ապաքաղաքականացումը, ապակրոնականացումը, ապաքաղաքենիացումը, սև փողերի բացահայտումը, սև փողերի ազդեցության չեզոքացումը, ԶԼՄ-ների սեփականատարերի բացահայտումը, բարեխիղճ, պատասխանատու, հաշվետու և մասնակցային կառավարման համակարգերի ներդրումը, արդյունավետ տեղական ինքնակառավարումը, համաչափ զարգացումը, կառավարման ապակենտրոնացումը, օկուպացիոն գործակալական ցանցերի լյուստրացիան և այլն: Հիմա ինքներդ դատեք՝ քանի հոգի է ունեցել էս օրակարգը և շեղվել դրանից: Ու պարտադիր չէ, որ իմ օրակարգը լիներ այլոց օրակարգը, բանն այն է, որ այլոց օրակարգը չիմացանք, իշխանափոխության օրակարգը չարժե շփոթել հեղափոխության օրակարգի հետ: Իսկ իմ օրակարգը դեռ ուժի մեջ է: Ու շատերն ունեին ու ունեն նույն օրակարգը»: Աղբյուրը` Լևոն Բարսեղյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
