ՔՊ-ն բանակցությունների մեջ է. ո՞ր ավագանիները տեղի կտան. «Ժողովուրդ»
![]() 259 Չորեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2021 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հետընտրական կրքեր են հասունացել ու չեն հանդարտվում: Թեև այս շաբաթվա ավարտին կամ եկող շաբաթվա սկզբին ավագանու մանդատ ստացած անդամները պետք է համայնքապետ ընտրեն, բայց դեռևս հստակ չէ, թե որ համայնքում որ ուժն իշխանություն կվերցնի: Փաշինյանի՝ իշխանության համար Ընտրական օրենսգրքի փոխոխության հանձնառությունը, փաստորեն, իրական փորձություն դարձավ: «Քաղաքացիական պայմանագրի»՝ առավելագույն ձայներ ստացած թեկնածուները որոշ համայնքներում համայնքապետ ընտրվելու ճանապարհին դժվարությունների են հանդիպում, քանի որ, ըստ նոր ԸՕ փոփոխության, համայնքապետը միանձնյա կարող է ընտրվել, եթե հաղթահարում է «50+»-ի շեմը: Թալինում, Վարդենիսում, Նոյեմբերյանում, օրինակ, որտեղ ՔՊ-ն առավելագույն (40-ից ավելի տոկոս) թվով ձայներ է հավաքել, անակնկալ իրավիճակում է հայտնվել, քանի որ մանդատ ստացած մյուս ուժերը հայտարարել են միավորվելու ու իշխանություն վերցնելու մասին: Թերթի տեղեկություններով՝ Նոյեմբերյանում նույնպես ՔՊ-ն բանակցություններ է վարում՝ հասկանալու համար՝ ավագանու որ անդամներին կարող է համոզել իրենց միանալ: Վարդենիսում էլ «Միասնական Վարդենիս» դաշինքի թեկնածու Արամ Հարությունյանին կալանավորելուց հետո ուժային կառույցները լծվել են ավագանու մյուս անդամների ու ընդհուպ նրանց կանանց հարցաքննության կանչելու գործին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
