Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանը
![]() 233 Չորեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2021 թ., 14:30 ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովն արտահերթ հայտարարության մեջ անհանգստություն է հայտնում Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման վերաբերյալ: «Մենք տեսնում ենք, ինչպես է Թուրքիայում գլուխ բարձրացնում հակասեմիտիզմը, հատկապես՝ համաճարակի պայմաններում: Հայերը նույնպես նույն մեղադրանքներն են ստանում, նրանց մեղադրում են COVID-19 վարակի համար»: Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վերաբերյալ արտահերթ հայտարարության մեջ Հանձնաժողովն ընդգծել է, որ կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումները իրականացվում են, եթե ոչ Թուրքիայի իշխանությունների ուղղակի մասնակցությամբ, ապա առնվազն չեզոք վերաբերմունքի պատճառով: Ավելին, իշխանությունները Թուրքիայում անպատիճ են թողնում կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործությունները»: Մեկնաբանելով զեկույցը՝ Փերքինզն ընդգծել է՝ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման համար առաջին հերթին պատասխանատու են երկրի իշխանությունները: «Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանը: Սրանք ահաբեկման ձևեր են, երբ ոչնչացվում են կարևոր կրոնական և մշակությաին կարևորության վայրեր»: Թոնի Փերքինզի խոսքով, Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները, այդ թվում Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, գնալով ավելի ու ավելի են սահմանափակվում իրենց իրավունքներում: «Կարծում եմ, վերջին շրջանում մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է թշնամանքը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայում ավելիուժգնանում: Եթե ավելի ուշադիր նայենք, կարող ենք տեսնել, որ այս հետագիծը բոլորովին լավ ընթացք չունի»: Իր արտահերթ զեկույցում ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովը Պետքարտուղարությանը խորհուրդ է տալիս Թուրքիան հատուկ ցուցակում ընդգրկել, քանի որ այդ երկրի իշխանությունները հանդուրժում են կրոնական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ կոպտագույն խախտումներ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
