«Խորհրդարանական ընդդիմության պասիվությունը Տիզբոնից եկած հրամանո՞վ է». Ոսկան Սարգսյան
![]() 343 Չորեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2021 թ., 20:36 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը գնում է Ալիևի հետ բանակցությունների, ընդդիմությունը վաշ-վիշ է անում, խփում ծնկներին՝ գուժելով Փաշինյանի կողմից նոր կապիտուլյացիան։ Ինչի՞ համար են ընտրողները խորհրդարանական ընդդիմությանը ձայն տվել, որպեսզի նրանք վռնդեն հայրենադավ, ապիկար, փողամոլ իշխանությանը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունն ի՞նչ է անում, լեզվակռվի մեջ է մտնում մանիպուլյատոր և դեմագոգ Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԺ-ում քաշքշուկների մեջ ընկնում, ջրի շիշ շպրտում, թիկունքով շրջվում դեպի Նիկոլ Փաշինյանը և այլն։ Խորհրդարանում որևէ հարց լուծե՞լ է ընդդիմությունը։ Ամառն էլ անցավ, աշունն էլ, բա ո՞ւր են փողոցային պայքարը, ճանապարհներ փակելը, գործադուլները, դասադուլները և այլն։ Հայրենադավ Նիկոլ Փաշինյանին և նրա ուսապարկերին ատող ընտրողներին չի հետաքրքրում, թե խորհրդարանական ընդդիմության պասիվությունը Տիզբոնից եկած հրամանո՞վ է, թե՞ այլ պատճառներով։ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ցանկացած ժամանակ կարող են նշանակվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով ներկայիս խորհրդարանական ընդդիմության խորհրդարանում նորից հայտնվելու շանսը մեծ չէ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
