«Գործընթացները պետք է սկսեն միաժամանակ և՛ Հայաստանում, և՛ Արցախում». Տիգրան Աբրահամյան
![]() 370 Հինգշաբթի, 16 դեկտեմբերի, 2021 թ., 17:36 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արցախում քաղաքական, հասարակական մակարդակում և պարզապես միջին վիճակագրական արցախցու համար թիվ մեկ օրակարգային հարցն անվտանգությունն է։ Յուրաքանչյուր հարց պտտվում է անվտանգության համակարգերի, Արցախի վերջնական կարգավիճակի և ապագայի նկատմամբ անորոշության համատեքստում։ Զարգացման, սոցիալական, ենթակառուցվածքային ծրագրերը կարևոր են, մարդիկ դրանց անհրաժեշտությունը զգում են, սակայն մեկ է՝ ցանկացած կարևոր որոշման հիմքում անվտանգությունն է։ Ակնհայտ է, որ կան հարցեր, որոնք միայն Հայաստանից և Արցախից չեն կապված և դրանց լուծումների հարցում հսկայական դիվանագիտական ջանքեր են պահանջվում, սակայն կան խնդիրներ, որոնց լուծումը համահայկական տիրույթում է, սակայն նույնիսկ այդ պարագայում գործուն քայլեր չեն ձեռնարկվում։ Շատ է քննարկում, թե որտեղի՞ց պետք է սկսել համակարգային լուծումները՝ Հայաստանի՞ց, թե՞ Արցախից։ Տեսակետները տարբեր են, սակայն ես ինքս կարծում եմ, որ գործընթացները պետք է սկսեն միաժամանակ և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Խորքում ամենամեծ խնդիրը կամ, այսպես ասեմ, պայքարի արդյունավետ լուծումների հիմքում գաղափարական դաշտի ճիշտ ուղենիշների սահմանումն է, եթե այս հարցը ճիշտ ձևակերպվի և հասցվի հասարակության լայն շերտերին, ապա գործընթացի հաջողությունը երաշխավորված կլինի»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
