Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկո՛լ, թքել եմ քո ժողովրդավարության վրա»․ Սուրեն Սուրենյանց

«Նիկո՛լ, թքել եմ քո ժողովրդավարության վրա»․ Սուրեն Սուրենյանց
598
Հինգշաբթի, 16 դեկտեմբերի, 2021 թ., 10:54

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ամբողջ ուժով ուզում եմ ասել՝ Նիկո՛լ, թքել եմ քո ժողովրդավարության վրա...
Փաստորեն լուրը հաստատվեց. իշխանության հրահանգով Երևանի ավագանու 39 անդամ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
Չմոռանաք նաև, որ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ընտրություններում հաղթած «Բալասանյան դաշինքին» պարտադրեցին դաշինք կազմել ՔՊ-ի հետ։ Փաստորեն, երկրորդ քաղաքում ընտրությունների ելքը որոշեց ոչ թե ընտրողը, այլ ԱԱԾ-ն։
Երրորդ քաղաքում՝ Վանաձորում առաջին տեղը գրավել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, ու Մամիկոնը «5 րոպե պակաս» քաղաքապետ էր։ Ժամեր առաջ ձերբակալեցին։
Ամբողջ ուժով ուզում եմ ասել՝ Նիկո՛լ, թքել եմ քո ժողովրդավարության վրա...»: