Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դեմիրճյանն իր կյանքով է խափանել այդ ծրագիրը». Արթուր Ղազարյան

«Դեմիրճյանն իր կյանքով է խափանել այդ ծրագիրը». Արթուր Ղազարյան
258
Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 09:48

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ է Փաշինյանը օրակարգ նետել դեռ մեկ տարի առաջ ՔՊ-ից գաղտնի դուրս եկած Մարությանի թեման. շատ պարզ պատճառով։ Արդեն տասը տարուց ավել հայաստանյան իշխանությունները կիրառում են այդ հնարքը՝ խլացնել կարևոր թեման անէական որևէ տեղեկատվական փուչիկով։
Իսկ էական չքննարկվող թեման բացահայտել է նորից Ալիևը։
Պարզվում է Փաշինյանը Եվրոպայում համաձայնվել է ոչ միայն Զանգեզուրի երկաթուղային միջանցքի գործարկմանը, որի մասին նա խոսեց կառավարության վերջին նիստում, այլ նաև՝ ավտոմոբիլային միջանցքի, ինչի մասին բառ չեք գտնի հայկական կողմից։
Ալիևը իսպանական թերթին տված հարցազրույցում խոսել է հոգնակի՝ միջանցքների մասին և ասել .
В настоящее время между Азербайджаном и Арменией есть полная договоренность, связанная с открытием железнодорожного сообщения, и мы приступили к строительству разобранной железнодорожной линии на освобожденных территориях в направлении границы с Арменией. В то же время в предыдущие месяцы Армения возражала против открытия автомобильной дороги, однако сейчас нам удалось убедить их в неизбежности этого, и они согласились. Таким образом, согласие есть. В настоящее время мы обсуждаем правовой режим данных коридоров.
Ահա հիմնական քողարկվող թեման։ Մեղրիով անցնող երկաթուղուց բացի կլինի նաև ավտոճանապարհ, ինչը չի եղել երբեք։ Դեմիրճյանն իր կյանքով է խափանել այդ ծրագիրը, թե՛ սովետի օրոք, թե՛ հետո։ Ներկաները սա էլ հանձնեցին թշնամուն»։

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան