«Հայկ Մարության. Կարգին սևը». Մհեր Արշակյան
![]() 524 Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 18:42 «Մեդիալաբ»-ը հրապարակել է Մհեր Արշակյանի «Հայկ Մարության. Կարգին սևը» հոդվածը. «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Այն էլ ինչպիսի զավակների: Հայկ Մարությանից սկսվեց մարդկանց սևերի ու սպիտակների բաժանելը: Հեղափոխության հաղթանակի օրերին Հայկը կարգին սպիտակ էր: Այսօր նա քյոմուր սև է՝ ըստ իր հեղափոխական եղբայրների: Քաղաքապետի աթոռը նա կկորցնի: Հայկի քաղաքական թիմը բարեհաջող անցկացրեց ՏԻՄ ընտրությունները, չկեղծեց ոչ մի տեղամասում, ոմանց գերադասեց ձերբակալել հաղթելուց հետո, բայց հաղթանակին որևէ կերպ չխոչընդոտեց: Իշխանությունը թույլ է տալիս, որ հաղթեն իր կամքին հակառակ, բայց նա թույլ չի տա, որ իր կամքին հակառակ մնան: Հայկը կհեռանա զուտ բյուրոկրատական ճանապարհով: Նա այլևս քաղաքական թիմի մաս չէ: Նրանից դժգոհությունները մեծ չէին, Հայկը հաղթեց կռիվը «Սանիտեկի» հետ, հաջողությամբ անցկացրեց Ֆիրդուսի թաղամասի բնաջնջումը, որն այնքան անհրաժեշտ էր «Քաղաքացիական պայմանագրին»: Բայց պատերազմից հետո Հայկը կորցրեց ոգևորությունը հեղափոխության նկատմամբ: Որոշ տեղեկություններով՝ մի քանի անգամ հրաժարականի դիմում է գրել, չեն ընդունել: Հիմա ուզում են հեռացնել, եթե նորից չգրի: Փաշինյանի անձնական լրատվամիջոցը փորձեց երևանցիներին կերցնել Հայկի քյոմուր սևական լինելը նրանով, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ և նույնիսկ ամեն ինչ արել է, որ Քոչարյանի գրքի պաստառները հայտնվեն Երևանի փողոցների գովազդային խոշոր վահանակներին: Պարզվեց՝ երկու տեղեկությունն էլ 100-տոկոսանոց սուտ է: Եվ այսպես, հեղափոխությունը խժռում է Հայկ Մարությանին: Բայց սա, ուզենք թե չուզենք, տրամաբանական է, Փաշինյանն ազատվում է Հայկից, որովհետև Երևանը Գյումրի կամ Վանաձոր չէ, Երևանը Հայաստանի կեսն է, Երևանի բյուջեն խոշոր բյուջե է, Հայկը մեծ փողերի վրա է «նստած»: Իսկ այդ փողերը չի կարելի թողնել «դավաճաններին»: Հայկին իշխանությունից հեռացնում է միանգամայն լեգիտիմ քաղաքական ուժը միանգամայն լեգիտիմ ճանապարհներով, եթե նույնիսկ պատճառները բնավ լեգիտիմ չեն: Հայկի համար մարդիկ փողոց դուրս չեն գա, որովհետև երևանցիները չեն Հայկին իշխանության բերել, այլ «Քաղաքացիական պայմանագրին», որը իշխանություն չի կորցնում Հայկի հեռանալով: Փաշինյանը դաժան է վարվում իր «զավակի» հետ, Փաշինյանն անխնա է վարվում, բայց նա այդպես է վարվում մեկի հետ, որը մի քանի անգամ ցույց է տվել, որ կառչած չէ իշխանությունից: Իսկ ի՞նչ պիտի աներ Հայկը, որ չկորցներ քաղաքապետի աթոռը: Մեծ հաշվով՝ ոչինչ: Չի կարելի մտածել իշխանությունը պահելու մասին՝ քաղաքական թիմի դեմ դուրս գալով: Քեզ կարող է նույնիսկ ամբողջ երկիրը սիրել, բայց քաղաքականությունը մի փոքր տարբերվում է դերասանությունից, Հայկը մենակ է մնացել քաղաքականության մեջ, Հայկը բացարձակապես գնալու տեղ չունի, այս անգամ բոլոր նետերն ուղղված են նրա դեմ: Ու այդպես էլ պետք է լիներ, որովհետև ամենասպիտակ քաղաքական ուժի քարոզչական խոսափողը, պարզվեց, դեղին մամուլ է: Հենց այդպես բնորոշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը «Հայկական ժամանակը», այսինքն՝ նաև Մարիամ Փաշինյանին, որն այդ լրատվամիջոցի ղեկավարն է: Հայկին իսկապես սիրում են, ու նրա պաշտոնանկությունը Նիկոլ Փաշինյանի մարտահրավերն է այդ սիրուն: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
