«Եզդիական համայնքն իրեն իրավունք է վերապահում Հայաստան պետության փոխարեն որոշումներ կայացնել». Թորոս Ալեքսանյան
![]() 338 Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 18:42 Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն՝ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է, ոչ ավել ու ոչ պակաս, ընդունել Բելոռուսի ու Լեհաստանի սահմանի վրա կուտակված եզդիներին: Ի՞նչ է ստացվում, որ եզդիական համայնքը իրեն իրավունք է վերապահում Հայաստան պետության փոխարեն որոշումներ կայացնել: Եթե Հայաստանի փոխարեն մեկ այլ երկիր լիներ, ապա այդ եզդի համայնքի ներկայացուցչին առնվազն պատասխանատվության կենթարկեր, բայց քանի որ հայերի մոտ աննորմալության աստիճանն արդեն սահմաններ չի ճանաչում, ու իրենք բացի թուրքերից ուրիշ վտանգ չեն տեսնում սեփական հետույքին սպառնացող, հետևանքն էլ լինում է այսպիսին, որ արդեն իսկ ազգային փոքրամասնություններն են իրենց ոտները մաքրում մեր վրա: Մի պահ պատկերացրեք, որ նման բան իրենց թույլ տային Ադրբեջանի կամ Վրաստանի եզդիները, հաջորդ օրը ծնկաչոք ներողություն կխնդրեին այդ երկրների բուն ժողովրդներից, ու դեռ հարց է ներողամտության կարժանանյի՞ն այդքանից հետո, թե՞ ոչ: Վերջում գրեմ, որ հանկարծ չսկսեք գլուխս արդուկել, թե եզդիները մեր եղբայրներն են, որ նրանց երիտասարդները մեր երիտասարդների հետ զոհվել են Արցախում ու այս կարգի բաներ. զոհվել են, քանի որ ՀՀ քաղաքացի են, եթե չեն ուզում զոհվել, խնդրեմ թող գնան Հայաստանից ու այլ երկրի քաղաքացիություն ընդունեն: Ու մի բան էլ, եզդիները մեր եղբայրները չեն, մենք պիտի հարգենք ու սիրենք եզդիներին, հատկապես այն եզդիներին, ովքեր ՀՀ-ի քաղաքացիներ են, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ նրանք մեր եղբայրներն են: Մենք վերջ պիտի տանք մեր անհեթեթության աստիճանի հասնող տոլերանդությանը, ու անգամ եզդիներին պիտի հիշեցնենք, որ իրենք մեր երկրում են ապրում, և որ այդ երկրի անունը ինչպես կա Հայաստան, այնպես էլ կմնա Հայաստան»: Աղբյուրը` Թորոս Ալեքսանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
