Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ՀՀ-ն «Գազպրոմ»-ին տարեկան 31 մլն դոլար կտրամադրի «Հրազդան-5»-ի շահագործումն ապահովելու համար

ՀՀ-ն «Գազպրոմ»-ին տարեկան 31 մլն դոլար կտրամադրի «Հրազդան-5»-ի շահագործումն ապահովելու համար
813
Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 18:06

2022 թվականի փետրվարի 1-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումն ապահովելու համար հայկական կողմը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ: Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Հայաստանը պարտավորություն է ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը։ Բայց ներդրումները չեն վերադարձվել, ավելին՝ ավելացել են կայանի վերակառուցման համար գոյացած վարկային պարտավորությունները։
«Այս խնդիրը լուծելու համար Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնության են եկել, որ 10 տարի շարունակ՝ 2022-ի փետրվարի 1-ից, «Հրազդան-5» կայանի կայուն շահագործումը ապահովելու համար, հայկական կողմը ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ», - ասվում է հաղորդագրությունում։

Հանձնաժողովը նշել է, որ «այդ համաձայնագրի շրջանակներում առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավոր է դառնում ունենալ ռուսական գազի կայուն գին՝ 165 դոլար 1000 խմ-ի համար»։