Հայկ Մարությանի երեք տարվա կոռուպցիոն գործերը բացահայտվում են. «Ժողովուրդ»
![]() 246 Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ-ն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում տեղի ունեցած չարաշահումների մասով քերական գործ է հարուցել: Վերոնշյալ հիմնարկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է՝ Արմեն Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրել են հիմնարկի թույլ տված, կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործարքները կամ երևույթները: ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել, օրինակ, այն տեղեկությունը, որ հիմնարկի բեռնատար մեքենաների անվադողերը վաճառքի են հանվել: «ԵԱՍՄ-ն առքուվաճառք իրականացնելու գործառույթ չունի, բայց անվադողերը հանել է վաճառքի: Դրա հետևում անձամբ հիմնարկի տնօրենն է եղել՝ Գրիգորյանը: Տեղեկությունը, թե անվադողերը պատերազմի օրերին սահման են ուղարկվել, սուտ է: Հիմնարկը սահման անվադող ուղարկել է տավուշյան դեպքերի ժամանակ միայն, իսկ 44-օրյա պատերազմի օրերին, փոխանակ ուղարկվեր առաջնագիծ, վաճառվել է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԵԱՍՄ նախկին աշխատողներից մեկը, ում անունը, իր խնդրանքով, չենք նշում: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ շուրջ տարիուկես հիմնարկի 4 աշխատակիցներ, որոնք երբևէ՝ որևէ օր, աշխատանքի չեն եկել, աշխատավարձ են ստացել: «Այսինքն՝ նրանց անուններով աշխատավարձ է դուրս գրվել, բայց այդ գումարը նրանց չի հասել, որովհետև դա ֆիկտիվ գործարք է եղել: Խոսքը մոտ 17 մլն դրամի մասին է»,- ընդգծեց նա: ԵԱՍՄ նախկին աշխատակցի պատմելով՝ հիմնարկի բոլոր ավտոմեքենաները վառելիք միայն CPS բենզալցակային պատկանող կոնկրետ մեկ լցակայանից են լիցքավորում, որ Իսակովի պողոտայում է գտնվում»,- հավելեց նա: Աղմկահարույց գործարքներից մեկն էլ այն է, որ պարգևավճար ստացած բոլոր աշխատակիցները դրա մի մասն անպայման վերադարձրել են: «Մարությանի անմիջական իմացությամբ 3 տարի շարունակ բոլորիս ստացած պարգևավաճարի մի մասը, հաճախ՝ ամբողջը, վերադարձվել է»,- նշեց նա: Եթե ԱԱԾ-ում պարզվեցին՝ այս ամենը կամ դրա փոքր մասը 100% ճշմարտություն է, ստացվում է՝ դա եղել է այն ժամանակ, երբ Մարությանը Փաշինյանի սիրելին էր, ու նրան ներվում էր թվացյալ ամեն մի անօրինականություն: Հիմա, սակայն, քաղաքական ճնշումներ են իրականացվում երբեմնի «կարգին Հայկոյի» նկատմամբ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
