ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարությունը
![]() 882 Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 14:36 ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ: «Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 21.12.2021թ. արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցությունը ներկայացնող պատգամավորները՝ հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, հայտարարեցին, թե իբր նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցել է ՔՊ-ին, սակայն իրենք «մեծահոգաբար» սպասում են ընդդիմության կողմից իրենց հետ խորհրդակցության միջոցով ընդունելի թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը: Հատուկ ի գիտություն Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տեղեկացնում ենք, որ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն. 1. Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը: 2. Թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: 3. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: 4. Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 5. Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու խմբակցության իրավունքն անցնում է իշխող ուժին, եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում հանձնաժողովի տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 8-րդ և 9-րդ, ինչպես նաև վկայակոչված հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան, «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո իր որոշմամբ առաջադրել է թեկնածու և չի հրաժարվել այդ իրավունքից: «ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքով «Հայաստան» խմբակցությունը չունի իր առաջադրումը (Ա. Ղազինյանի թեկնածությունը) շարունակաբար գրավոր վերահաստատելու որևէ պարտավորություն: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ս.թ. նոյեմբերի 30-ին ԱԺ հետ համատեղ ընդունած հայտարարությամբ վերահաստատել են այդ պաշտոնում առաջադրված Ա. Ղազինյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց անփոփոխ որոշումը: Ամփոփելով արձանագրենք՝ ՔՊ խմբակցությունը, կոպտորեն խախտելով ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները, անթաքույց իրականացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ: Նույնիսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի նման կարգավիճակի պայմաններում քաղաքական իշխանությունը ցույց է տալիս իր հակաժովրդավարական, հակօրինական և անհանդուրժող էությունը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
