ԱԺԲ-ի հայտարարությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
![]() 306 Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 16:40 «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Արձանագրում ենք, որ հայտնի չէ, թե ինչ օրակարգով են նախատեսվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս բանակցությունները։ Միեւնույն ժամանակ փաստում ենք, որ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող իշխանությունն անթաքույց ջատագովն է Մոսկվայի եւ Կարսի ապօրինի պայմանագրերով եւ ի զարգացումն դրանց ոգու եւ տառի կայացված ԽՍՀՄ կուսակցական ու վարչական ապօրինի ակտերով ձեւավորված Խորհրդային Հայաստանի ժառանգորդության, ինչպես նաեւ հրապարակավ ներկայացնում է մեր ազգային իրավունքներից հրաժարվելու դիրքորոշում։ Այդ պատճառով, անհրաժեշտ համարելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, հայտարարում ենք, որ անհայտ օրակարգով ու ազգավնաս հայեցակարգով առաջնորդվող ներկայիս իշխանության մասնակցությամբ հայ-թուրքական կարգավորումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի Հայաստանի եւ հայության համար անդառնալի ծանր հետեւանքների՝ ստեղծելով գոյութենական մարտահրավերներ։ Միեւնույն ժամանակ՝ աշխարհում եւ տարածաշրջանում կատարվող փոփոխություններն անխուսափելի են, ուստի հայությունը պետք է օր առաջ համախմբված կերպով ոտքի կանգնի, ստեղծի ազգային իշխանություն եւ նրա առաջնորդությամբ գալիք փոփոխություններն ու հավանական մարտահրավերները դարձնի Հայաստանի Հանրապետության վերակերտման ու ազգային իրավունքների վերատիրացման արդյունավետ ռեսուրս։ Ընտրության ժամանակ է եւ ժամանակը սուղ է»: Աղբյուրը` Ազգային - Ժողովրդավարական Բևեռ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
