«Չեմ վստահում «արտադրողին», որը գործում է նավակ ճոճողի ղեկավարած կառույցի «հովանու» տակ». Ն. Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստման ժամանակն է մոտենում։ Քանի որ Սպուտնիկով եմ պատվաստվել, երրորդն էլ բնականաբար այդ ռուսական պատվաստանյութով պետք է անցնեմ։ Հետաքրքրվեցի և պարզվեց, որ Հայաստանն է արտադրում երրորդ դեղաչափը։ Այն կոչվում է Սպուտնիկ լայվ։ Փորփրեցի և որոշակի տեղեկություն հավաքեցի մեր երկրում գոյություն ունեցող դեղարտադրողների, նրանց արտադրության մասին։ Պարզվեց՝ իրականում նրանք ոչ թե դեղ են արտադրում, այլ ստանում են քիմիական բաղադրիչները (հիմնականում Չինաստանից) այլ երկրներից և համապատասխան դեղաչափով ընդամենը փաթեթավորում են դրանք։
Բնականաբար ոչ մի լաբորատոր հետազոտություններ, ոչ մի նոր գիտական ուսումնասիրություններ, ոչ մի սեփական նյութ այդ դեղագործական ընկերությունները չեն կատարում և չեն արտադրում։
Գիտե՞ք, քանի որ սա ընդամենը գրառում է սոցիալական հարթակում, այլ ոչ թե հոդված լուրջ գիտական վերլուծություններով, ուրեմն կարճ եզրակացություն եմ ներկայացնում. ես երևի հրաժարվեմ այդ երրորդ պատվաստումից։
Հանրային առողջության ոլորտում շատ կարևոր է ապահովել կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ, որոնցից մեկը նաև պատվաստումներն են, բայց ես չեմ վստահում այն «արտադրողին», որը համապատասխան վերահսկողություն կամ չունի, կամ էլ գործում է էլ ավելի անվստահելի «հեղափոխական» նավակ ճոճող ածական անունով Վիլեն Գաբրիելյանի ղեկավարած կառույցի «հովանու» տակ։ Ենթադրելի է, որ համապատասխան գործունեություն ծավալելու համար և այդ գործակալությունը (Դեղերի ոլորտը կարգավորող այս կառույցը կոչվում է «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն) և ՀՀ առողջապահության նախարարությունը թույլտվություն պետք է տան։
Ի դեպ Վիլեն Գաբրիելյանը, որը հիմա պատգամավոր է, երկու անգամ հարցաշարս էլեկտրոնային մեյլին ուղարկել հորդորեց, վստահեցնելով, որ կպատասխանի լրագրողիս հարցերին և այդ հարցերին այդպես էլ չպատասխանեց։
Ըստ այդմ ես չեմ կարող և չեմ վստահում նրանց, ով առողջապահության ոլորտը նույնպես ստի ու կասկածելի ծառայությունների դուքյանի է վերածել»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
8912:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
175Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
265Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
70419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
37418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82815.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106813.08.2026, 13:12