Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Չինաստանը Լիտվայի հանդեպ առևտրային բոյկոտ է կիրառում». Հակոբ Բադալյան

«Չինաստանը Լիտվայի հանդեպ առևտրային բոյկոտ է կիրառում». Հակոբ Բադալյան
270
Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 18:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Չինաստանը Լիտվայի հանդեպ առևտրային բոյկոտ է կիրառում՝ ի պատասխան Լիտվայում Թայվանի ներկայացուցչության բացման: Ընդ որում, բոյկոտի հետևանքով բարդ կացության մեջ է հայտնվում գերմանական հանրահայտ «Կոնտինենտալ» ընկերությունը, որն արտադրում է մեքենաների անվադողեր: Չինաստանն արգելել է այդ ընկերության Լիտվայի գործարանի արտադրանքի մատակարարումն իր շուկա: Իսկ Կոնտինենտալի գործարանն էլ խոշորագույն արդյունաբերական ռեսուրսն է Լիտվայում: Չինաստանի բոյկոտն ազդում է նաև Լիտվայում գործունեություն ծավալող մի քանի այլ գերմանական ընկերությունների վրա: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունն այդ առնչությամբ հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Մտահոգված է նաև Եվրոհանձնաժողովը:

Այս ամենն ընդամենը մի փոքր դրվագ է այն մասին, թե որքան բարդ ու բազմաբնույթ են միջազգային հարաբերություններն ու շահերի փոխկապակցվածությունը, հանգույցները, թե ինչ էական դերակատարում ունեն տնտեսական շահերը, տնտեսական խոշոր կորպորացիաների հետաքրքրությունները և այլն: Եվ որքան «պարզունակ» է այդ հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում առկա բովանդակության զգալի մասը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան