«Դատական հայց ներկայացնել Անահիտ Ավանեսյանի դեմ և ստանալ հատուցում». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԴԵՄ ԵՎ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ
Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ տուժել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից արձակված հրամանից, առ այն՝ քաղաքացիներին պարտադրել հանձնել ՊՇՌ թեստ, իրենց դրամական միջոցներով: ՊՇՌ թեստի համար վճարումները կազմել են ահռելի գումարներ: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին պատճառվել է՝ և՛ նյութական, և՛ բարոյական վնաս՝ ի դեմս Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված ոչ իրավաչափ հրամանի։ Կրած վնասների համար ՊՇՌ թեստ հանձնած յուրաքանչյուր անձի պետք է փոխհատուցել, դա փոխհատուցողը ՀՀ կառավարությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության:
Հորդորս՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Անահիտ Ավանեսյանի ոչ իրավաչափ հրամանից, դիմեք և ստացեք կրած վնասների հատուցում: Դուք պետք է դիմեք ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋՈՎ, ՀՀ առողջապահության նախարարություն՝ վնասների հատուցման համար»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
8212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
171Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
261Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
69319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40618.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
37218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82615.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106613.08.2026, 13:12